Մեր Մասին

«Նասիբյան կլինիկ» - ձեր առողջությունը մեր պատասխանատվությունն է։

«Նասիբյան կլինիկ» բժշկական կենտրոնը նոր , բայց արդեն վստահելի անուն է առողջապահության ոլորտում։ Մեր նպատակն է ոչ միայն վերականգնել և պահպանել ձեր առողջությունը, այլ լինել ձեր կողքին ամենակարևոր պահին՝ երբ ամենաշատն եք հենարան փնտրում։

Մենք առաջարկում ենք բազմապրոֆիլ բժշկական ծառայություններ՝ հիմնված ժամանակակից բժշկության, մասնագիտական փորձի և մարդկային ջերմ վերաբերմունքի վրա։ Կենտրոնը հագեցած է գերժամանակակից բժշկական սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս ապահովել բարձր ճշգրտություն, արագ ախտորոշում և արդյունավետ բուժում՝ միջազգային չափանիշներին համապատասխան։ Մեզ համար յուրաքանչյուր հիվանդ անհատական աշխարհ է, և մենք ձգտում ենք հասկանալ ու աջակցել նրան՝ ոչ միայն բժշկական, այլև հոգատար մոտեցմամբ։

Մեր առավելությունը մեր վերաբերմունքն է։ Մենք չենք սահմանափակվում մեր բուժառուներին բուժելով . մենք լսում ենք, հոգ ենք տանում, օգնում ենք վստահորեն քայլել առողջ ապագայի ճանապարհով։ Մեզ միացած մասնագետները ոչ միայն պրոֆեսիոնալներ են իրենց ոլորտում, այլև մարդիկ, ովքեր ընտրել են հոգատարությունն ու նվիրվածությունը որպես ապրելակերպ։

Բաժանմունքներ

Անոթային վիրաբուժություն

Դիմածնոտային վիրաբուժություն

Ընդհանուր վիրաբուժություն